Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Միջոցներ սրտխառնոցը արագ հաղթահարելու համար. tert.am

Միջոցներ սրտխառնոցը արագ հաղթահարելու համար. tert.am

Healthy food star-ը սրտխառնոցի և առավոտյան թուլության դեմ պայքարելու մի շարք տարբերակներ է առաջարկել, որոնք կարելի է կիրառել նաև հղիության ընթացքում:

Կետային մերսում

Դա բթամատի և ցուցամատի օգնությամբ մերսումն է դաստակի  հատուկ  կետերում` ափից 3 մատ լայնությամբ հեռու, դաստակով անցնող երկու մեծ ջիլերի միջև: Մերսել պետք է 10-30 վայրկյան:

Կոճապղպեղ

Կոճապղպեղն առողջարար միջոց է սրտխառնոցը հաղթահարելու համար: Այն կարելի է օգտագործել թեյի կամ ապուրի հետ կամ կոճապղպեղի գարեջրի տեսքով:

Կաթնային տոստ

Կաթը պետք է տաքացնել, մեջը հաց փշրել և դանդաղ ուտել:

Թարմ կիտրոն

Անհրաժեշտ է կտրել կիտրոնը և շնչել բույրը կամ ինգալյացիա անել: Թարմ կիտրոնի բույրը վերացնում է սրտխառնոցը:

Սառը թրջոց

Սառը թրջոցը կամ սառույցի կտորը կարող է օգնել ծոծրակին դնելիս պառկած կամ նստած դիրքով:

Թարմ սառեցված մրգեր

Հատկապես սառեցրած կիտրոն ունենալը շատ լավ տարբերակ է սրտխառնոցի դեմ:

Անանուխ

Անանուխի բույրը ևս օգնում է հաղթահարել սրտխառնոցը: Կարելի է նաև անանուխի համով մաստակ ծամել: Այն հանգստացնում է նաև ստամոքսը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.znaikak.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ